Ռուսաստանի կորուստները՝ ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի

Նոյեմբերի 20-ի դրությամբ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 84 210 զինվոր, 2886 տանկ, 5817 զրահապատ մարտական մեքենա և 1868 հրետանային համակարգ։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.