Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գավրիլովը Sky News-ին տված հարցազրույցում կանխատեսել է ռուս-ուկրաինական պատերազմի հետագա ընթացքը։ «Մենք կարող ենք մտնել Ղրիմ, օրինակ, մինչև դեկտեմբերի վերջ, հնարավոր է, եւ չի բացառվում, որ դա տեղի ունենա»,- ասել է նա։
Գավրիլովը համոզված է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն մարտերը ձմռանը՝ օգտագործելով իրենց ներուժը, չնայած դժվարին պայմաններին, ցածր ջերմաստիճանին և հյուծվածությանը։
Նա չի բացառել, որ «սև կարապը»՝ պատերազմի ինչ-որ անկանխատեսելի շրջադարձ, որը կփոխի դրա ընթացքը, կարող է ազդել Ուկրաինայի զինված ուժերի պլանների վրա։ Օրինակ՝ Վլադիմիր Պուտինի «անհետացումը»՝ ֆիզիկական, թե քաղաքական։
«Կարծում եմ, որ Ռուսաստանը կարող է բախվել Ռուսաստանի ներսում սև կարապի, և դա կարող է նպաստել Ղրիմի հարցում մեր հաջողությանը»,- ասել է Գավրիլովը։ Պատերազմի ավարտը, նրա կարծիքով, կարելի է սպասել հաջորդ տարվա գարնան վերջին։