Քիչ Առաջ.Ոստիկանությունը արտակարգ դրության է պատրաստվում.

Իշխանությունները անհանգստացած են այն իրավիճակից, որը կարող է ստեղծվել ընդդիմության հանրահավաքների արդյունքում: Գնալով Սերժ Սարգսյանի դեմ հրավիրված հանրահավաքների մասնակիցների թիվը մեծանում է ու այսօրվանից արդեն իշխանությունները հատուկ պատրաստություն են տեսնում:

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի  աղբյուրները, ՀՀ ոստիկանությունը վերջին օրերին արձակուրդում գտնվող իր բոլոր աշխատակիցներին պահանջ է ներկայացրել ներկայանալ աշխատանքի, իսկ արձակուրդ մեկնել ցանկացողներին չեն տրվում հասանելիք արձակուրդները: Ոստիկանությունում պատրաստվում են արտակարգ դրության, որը կարող է սկսվել այս օրերին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.