Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:50-ի սահմաններում shamshyan.com -ի տեղեկություններով Դավիթ-Բեկ փողոցում նախ՝ բախվել են Mercedes C 230 մակնիշի 14 AU 014 համարանիշի և Mercedes S 430 մակնիշի 08 UU 003 համարանիշի ավտոմեքենաները, այնուհետև ВАЗ 2121 մակնիշի 730 AG 61 համարանիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի 34 CL 124 համարանիշի և Toyota Corola մակնիշի 50 GG 300 համարանիշի ավտոմեքենաներին և վթարված կանգնել հանդիպակաց երթևեկելի գոտում, որից հետո էլ Mercedes C 180 մակնիշի 34 FR 124 համարանիշի ավտոմեքենան բախվել է Нива-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտովթարների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման
բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Գրիգոր Հարությունյանի Ռադիկ գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com