Նոյեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում համածառայակցի արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել շարքային Վահե Հովսեփի Հովսեփյանը (ծնված՝ 2002թ.): Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն, տեղեկանում է պաշտպանության նախարարությունը։