ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել օտարերկրյա քաղաքացիների կողմից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում ծառայելու կարգի մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Վլադիմիր Պուտինի հրամանագրի համաձայն, երկքաղաքացիություն ունեցող ռուսները նույնպես կզորակոչվեն բանակ՝ զինվորական ծառայության։ Նախկինում ծառայության էին զորակոչվում միայն Ռուսաստանի քաղաքացիները։
Փոփոխությունները սահմանում են նաև Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում և զինվորական կազմավորումներում օտարերկրյա քաղաքացիների կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության, զինծառայության (պայմանագրի) կնքման և դրա դադարեցման կարգը։