Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանելու մեջ կասկածվող տղամարդկանցից մեկը սեռական ոտնձգություն է կատարել 12–ամյա աղջկա նկատմամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։
Նախաքննական մարմնի փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան: