Associated Press-ը հղում կատարելով Ինդոնեզիայի պաշտոնյաներին տեղեկություն է տարածել, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բալի (G20 գագաթնաժողով) ժամանելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց։
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Սերգեյ Վիկտորի Լավրով, Սովետական Միության և Ռուսաստանի քաղաքական գործիչ, 2004 թվականից Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի մշտական անդամ, լիազորված դեսպան։ Միջազգային գործերով ռուսաստանյան հոգաբարձուների խորհրդի անդամ ։
Ունի արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան։