Կիրակի օրը Հնդկաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սուբրամանյամ Ջայշանքարը և Դմիտրո Կուլեբան քննարկել են Ուկրաինայում իրավիճակը, երկկողմ համագործակցությունը, պարենային ճգնաժամը և միջուկային սպառնալիքը, որի մասին Կրեմլը մշտապես ակնարկում է, գրում է BBC-ն։
ԱՍԵԱՆ-ի վեհաժողովում Հնդկաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներն առանձին-առանձին հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Սուբրամանյամ Ջայշանքարը Բլինքենի հետ քննարկել է Ռուսաստանի միջուկային հռետորաբանությունը և միջուկային ճգնաժամը լուծելու ուղիները։
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցում զգուշացրել էր, որ չի կարելի դիմել միջուկային տարբերակին, քանի որ դա հղի է անուղղելի հետեւանքներով ողջ աշխարհի համար։