Արարատի մարզում՝ կինը ընկել է փորած հորի մեջ և մահացել

Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Գյուղերից մեկի բնակիչ 44-ամյա Գայանե Շ․-ն ահազանգել է ոստիկանության Արարատի բաժին և հայտնել, որ իրենց գյուղի սեփական տան բակում մայրն ընկել է հորի մեջ և մահացել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ մահացածը՝ նույն գյուղի բնակիչ 63-ամյա Նվարդ Հ․-ն, անզգուշաբար ընկել է իրենց բակում «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից տեղադրված ջրաչափի հաշվիչի համար նախատեսված հորի մեջ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.