Ըստ շրջանառվող լուրերի ձերբակալվածը Պեմզաշեն գյուղի բնակիչ, 32-ամյա Վրույր Բարսեղյանն է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, սպանություն կատարող կասկածյալ տղամարդը բավականին տեղեկացված է եղել սպանվածների ընտանիքի նիստուկացին, իմացել է , որ ամուսինը գտնվում է արտագնա աշխատանքի արտերկրում, իմացել է նաև, որ տան բակում շուն կա։ Ու քանի որ նա բազմաթիվ անգամներ է սպանվածների տան մոտով անցել ու շունը երբևէ իր վրա չի հարձակվել, իրեն տեսնելիս չի հաչել, սպանության գիշերը առանց դիմակ՝ բաց երեսով մտել է այդ տուն և փորձել է իր սև գործն անել (նախաքննության շահերից ելնելով, այդ մասին նույնպես այս պահին չենք հրապարակում)։
Աղմկահարույց սպանությունը, կարելի է ասել, բացահայտված է։ Փաստերը բավականին զորեղ են ու կասկածյալը, ով ոստիկանությունից ներկայացվել է ՀՀ ՔԿ-ի Շիրակի մարզային քննչական վարչություն, ձերբակալվել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, այս պահին ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է կատարում նաև կասկածյալի տանը, որպեսզի սպանվածների հարազատներնն ու համգյուղացիները վրեժխնդիր չլինեն։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ medianews.site