Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ոստիկանները ձերբակալել են Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա 2 երեխաներին դաժանաբար սպանած տղամարդուն։
Հրապարակի տեղեկություններով, սպանություն գործած անձի անունն է Վրույր Բարսեղյան։ Վերջինս բնակվել է Պեմզաշեն բժշկական կենտրոնի հարևանությամբ Նա համակրել է սպանված Զարինեին։
Ըստ Պեմզաշենի բնակիչների, հանցագործը թմրանյութերի ազդեցության տակ գնացել է սեր խոստովանելու նրան։ Հավանաբար մերժում ստանալով, դանակահարել է ընտանիքի անդամներին։
Դանակը, որով կատարվել է սպանությունը, չի հայտնաբերվել, սակայն ըստ ոստիկանության մեր աղբյուրների, Վրույրը ասել է, թե որտեղ է գցել դանակը։ Նրա նշած վայրում չի հայտնաբերվել դանակը։
Ըստ Aravot.am-ի` ձերբակալվածը, ըստ նախնական տեղեկությունների, ենթադրել է, որ Ամանորին ընդառաջ Զարինեի ամուսինը գումար է ուղարկել, հենց այդ պահանջով էլ մտել է այդ տուն։
32-ամյա տղամարդը 3 երեխաների հայր է, նրա՝ հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունենալու մասին պնդումներ կան։