Պեմզաշենում 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա 11-ամյա դստեր և 8-ամյա որդու սպանության գործով կասկածյալը Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ է։ Նա խոսոտվանական ցուցմունք է տվել։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՀՀ քննչական կոմիտեն։
Իրավապահները ձերբակալված անձի մասին որևէ այլ տեղեկություն չեն հաղորդում։
Factor.am-ին հայտնի է դարձել, որ նա Պեմզաշեն գյուղի բնակիչ Վ․Բ․-ն է, որը երեք երեխաների հայր է։ Պեմզաշենում նրա տան դիմաց ոստիկանությունն այս պահին ուժեղացված հսկողություն է իրականացնում, որպեսզի արյունահեղություն չլինի։
ՀՀ ոստիկանությունն էլ հաղորդել է, որ նրանից բացի կա ևս մեկ կասկածյալ․ որոնողական աշխատանքներ են տարվում ևս մեկ անձի հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու համար: