Իրանական համակարգի և Իրանի ժողովրդի դեմ կանգնած են թշնամիներ, և Թեհրանը պետք է պատրաստ լինի պատերազմի բոլոր ոլորտներում, ինչը նրանք (Իրանի թշնամիները) անվանում են համակցված պատերազմ, ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային և ռազմատիեզերական ուժերի հրամանատարը Ամիր Ալի Հաջիզադեն։
«Հիմա մենք մղում ենք պատերազմ անվտանգության համար, մղում ենք տնտեսական և քաղաքական պատերազմ։ Այսօր այս պատերազմը հսկայական հոգեբանական օպերացիա է ընդդեմ մեր ազգի, և թշնամիները ցանկանում են կասեցնել մեր առաջընթացը»,- ասել է նա։