Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են մուտք գործել Խերսոն, քաղաքը վերադառնում է Ուկրաինայի վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։
Իր հայտարարության մեջ ՀԳՎ-ն դիմել է ռուս զինծառայողներին, որոնց «լքել են» Խերսոնում։ Հետախուզությունը կարծում է, որ ռուս հրամանատարները, իբր, հորդորել են նրանց հագնել քաղաքացիական հագուստ և ինքնուրույն հեռանալ քաղաքից։ ՀԳՎ-ն այդ զինծառայողներին կոչ է արել հանձնվել։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր ռուս զինծառայողներին նոյեմբերի 11-ի գիշերը հաջողվել է անցնել Դնեպրի ձախ ափ, գրում է BBC-ն։