Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Հանդիպման ընթացքում դժգոհություն և մտահոգություն է արտահայտվել Իրանի հակաադրբեջանական քարոզչության, Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների զրպшրտչական արշավի և սպш-ռնալից հռետորաբանության առնչությամբ, որոնք չեն համապատասխանում երկու երկրների հարաբերությունների ոգուն։
«Իրանի դեսպանատներում Ադրբեջանում անջատողականություն հրшհրող և այլ երկրներում քրեական հետшպնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է»։ , – ասվում է հաղորդագրության մեջ:
Նշենք , որ այսօր Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ: Պատճառն Ադրբեջանում տևականորեն տարվող հակաիրանական քարոզչություն է և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թեհրանի հասցեին արվող ոչ բարեկամական հայտարարությունները: