Նոր մանրամասներ երեկ թշնամու կրակոցից վիրավորում ստացած զինծառայողի մասին

Նախօրեին՝ նոյեմբերի 10-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողը զինվորական հոսպիտալում վիրահատվել է: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Վիրահատությունը բարեհաջող է անցել: Այս պահի դրությամբ՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ է», ասել է նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.