Նոյեմբերի 4-ին Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 400 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ։ Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտնել է, որ փաթեթը ներառում է Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր, վերանորոգված 45 T-72 տանկեր, 250 M1117 զրահափոխադրիչներ, 40 զրահապատ նավակներ և 1100 Phoenix Ghost անօդաչու թռչող սարքեր: