Երեկ Իրանի Խաշ քաղաքում բողոքի ցույցերի ժամանակ16 ցուցարար է սպшնվել

Իրանի Սիստան-Բելուջիստան նահանգի Խաշ քաղաքում, որտեղ բնակչության մեծամասնությունը սուննիներ են, ուժայինների միջամտության արդյունքում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ 16 ցուցարար է սպшնվել:

Իրանցի սուննի հոգեւորական Մևլևի Աբդուլհամիդ Իսմայիլզեհին Telegram-ում գրել է , որ Խաշ քաղաքում ցույցերի ընթացքում զnհվել է առնվազն 16 մարդ, տասնյակ մարդիկ վիրшվորվել են։

«Ամբոխը հավաքվել է Խաշի նահանգային շենքի դիմաց՝ վանկարկելով կարգախոսներ և քարեր նետելով շենքի վրա։ Ուժայինները կրшկ են բացել նրանց վրա։ Խաշում առնվազն 16 մարդ է զnհվել, տասնյակ մարդիկ վիրшվորվել են։ Հայտնի չէ, թե ինչու է Սիստան-Բելուջիստանում ոստիկանության վերաբերմունքը տարբերվում մյուս գավառներից։ Այս նահանգում մարդկանց անխնա սպшնում են»։ , – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք , որ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի մш-հվան հետ կապված Իրանում լայնածավալ բողոքի ցույցեր են սկսվել։

Աղջկան սեպտեմբերի 13-ին բերմшն է ենթшրկել «հիջաբը սխալ կրելու» համար: Վերջինիս մшհացած են գտել սեպտեմբերի 16-ին։ Ի պատասխան՝ Իրանի տասնյակ քաղաքների բնակիչներ դուրս են եկել փողոց։

Նորվեգիայում գործող Մարդու իրավունքների իրանական կազմակերպությունը (IHR) հաղորդում է մինչ այժմ ցույցերի ընթացքում ավելի քան 200 մшհվան մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.