Արմավիրի մարզում երեկ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Արմավիրի բժշկական կենտրոնում գտնվող 5 տուժածներն ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Երևան տեղափոխված 2 տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Մյուսը նյարդավիրաբուժական բաժանմունքում է: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող 232 համարի «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը և «Զիլ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով «Գազել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
4 անձ տեղում մահացել էր, 8 տուժած տեղափոխվել էր հիվանդանոց:
4 անձի մահվան պատճառ դարձած վթարի վարույթի շրջանակներում ձերբակալվել է «ԳԱԶել»-ի վարորդը: