Թուրքիայի ժամանակով 03:29-ին Իզմիրում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ Մոտ 7 վայրկյան տեւած երկրաշարժը մեծ խnւճապ է առաջացրել քաղաքացիների մոտ , վերջիններս դուրս են եկել փողոց։
Երկրաշարժը զգացվել է նաև շրջակա քաղաքներում, ինչպիսիք են Մանիսան, Բալըքեսիրը, Դենիզլին և Այդընը, այս կապակցությամ հայտարարություն է արել նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն և Իզմիրի քաղաքային քաղաքապետարանի քաղաքապետ Թունչ Սոյերը։
Երկրաշարժի հետևանքով ավերվել է տեղի մզկիթը: Նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ վնшսվել է մոտ 20 շենք։
«Երկրաշարժի հետևանքով տուժել է ընդհանուր առմամբ 64 մարդ, 7 հոգի շարունակում են բուժվել, որոնցից մեկը ծանր վիճակում է»։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների նախագահության տվյալներով 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվում է Իզմիրի Բուջա շրջանում։
Կուբիլայ թաղամասում գտնվող մզկիթի մինարեթը ուժեղ աղմուկից փլ-nւզվել է։