Ռուսաստանի իշխանություններն սկսել են տարհանել Ուկրաինայի գրավյալ Խերսոնի մարզի՝ Դնեպրի աջ ափի բնակչությանը։ Ընդհանուր տարհանվելու է 70 հազար մարդ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մասնավորապես, հեռացվելու է աջ ափից 15 կմ խորության վրա գտնվող բնակավայրերի բնակչությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ տարհանվել էր Դնեպրի ձախ ափի բնակչությունը։