Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ՀԱՊԿ Հավաքական անվ-տшնգության խորհրդի արտահերթ նիստում խոսել է հայ-ադրբեջանական հակամարտության մասին։ Նա երկու երկրներին անվանել է բարեկամ և կոչ արել բոլոր հարցերը լուծել Ադրբեջանի ներկայիս ղեկավարության ներքո, քանի որ Իլհամ Ալիևը «բացարձակապես մեր մարդն է» , ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն Հայաստանին և Ադրբեջանին համարել է բարեկամ երկրներ և հայտարարել է, որ անհնար է հակադրվեն ՀԱՊԿ անդամները և Ադրբեջանի հետ։
«Հարցը շատ զգայուն է և բծախնդիր։ Սա այն չէ, մի կողմից ՀԱՊԿ-ն է, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը։ Սրանք մեր բարեկամ երկու երկրներն են։ Ավելին, մենք ԱՊՀ անդամ երկրներ ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին: Մենք շատ սերտ կապեր ունենք ուղղափառ Հայաստանի, որը մեզ մոտ երկիր է, և մահմեդական Ադրբեջան պետության հետ, որը ևս շատ մոտ երկիր է մեզ։ Սա հատկապես զգայուն է ՀԱՊԿ-ի մյուս անդամների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համար, որտեղ 30 միլիոն մահմեդական կա։ Այսինքն՝ պետք է հաշվի առնել բոլոր նրբությունները, բոլոր գործոնները»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ասել է, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ոչ մեկի թշնամին չէ ուստի Երեւանի եւ Բաքվի միջեւ բոլոր հարցերը պետք է լուծվեն Ադրբեջանի ներկայիս ղեկավարության ներքո։