ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի տունը հարձակման է ենթարկվել, հայտնում է Reuters-ը։ Հոկտեմբերի 28-ի վաղ առավոտյան անհայտ անձը ներխուժել է Փելոսիի տուն, որը գտնվում է Կալիֆորնիայում։ Հարձակման հետևանքով վիրավորվել է Փելոսիի ամուսինը՝ Փոլը, նա հոսպիտալացվել է։ Ինքը՝ կոնգրեսականը, հարձակման պահին տանը չի եղել։ «Հարձակվողը կալանքի տակ է, հարձակման դրդապատճառները հետաքննվում են», – հայտնել են նրա գրասենյակից: