«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը արձագանքել է ՌԴ-ի նախագահ Վ.Վ. Պուտինին
ՌԴ-ի նախագահ Պուտինը հերթական անգամ ստում է, իր ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրական դաշնակցի խաղերը դավաճանական փորձում է բարդել և վերագրել Հայ ժողովրդին և իշխանությանը։ Ինչքան էլ մերժվածին տանել չեմ կարում, բայց Պուտինին արձագանքելու համար խոսենք փաստերից և իրենց անուններով՝ 2011թ-ին Կազանում Հայկական կողմը ՀՀ երրորդ նախագահը՝ պատրաստ է եղել վերադարձնել 5 շրջանները կարգավիճակի դիմաց, «ադրբեջանը» է մերժել այդ տարբերակը,եթե ԱՄՆ-ի առաջարկը ոչ հայանպաստ է, անհասկանալի է, թե ինչու՞ է ագրեսոր լկտիացած ալիևը խուսափում իրեն ձեռնտու Արևմտյան առաջարկներից, և ավելի շատ ցանկանում է խնդիրը մոսկովյան եռակողմ պայմանավորվածությունների դաշտ։
Ոնց որ հիշողության կորուստ ունե՞ք Պուտին նոյեմբերի 9-ից հետո ձեր արտաբերած հակահայկան նախադասությունը, խոսեք ձեր պարտավորությունից վերադարձրեք կամ այն գումարը որ վճարել ենք զենք ձեռք բերելու համար, կամ այդ գումարի դիմաց պահանջում եմ վերադարձնել Մարս գործարանը, Հրազդանի ՀԷԿ-ն, Սոթքի ոսկու հանքը, Գազպրոմը, Երկաթ գիծը, կոպեկ առ կոպեկ ինչ ձեր բարեկամ և ընկերը գույք պարտքի դիմաց տվել է ձեզ հակառակ դեպքում պահանջում ենք ՀՀ իշխանությունից դիմել Միջազգային Քրեական դատարան և կոպեկ առ կոպեկ հետ վերադարձնել…
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել է, թե Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել՝ Բաքվին հանձնելով հինգ շրջան, որտեղից մարդիկ են հեռացել և դատարկ թողել, բայց հայկական կողմն իր սեփական ճանապարհով է գնացել, իսկ «դա հանգեցրել է այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօրվա դրությամբ»: