Տեղեկացրել ենք, որ այսօր կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը:
StarNews.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` հաղորդավարուհին վերջին օրերին ծանր առողջական վիճակում է եղել, նա վարակված է եղել Կորոնավիրուսով:
Նշենք, որ Գայանե Փայտյանն ամուսնացած էր, ուներ 2 դուստր: Զույգ աղջիկներին նա նախորդ ամիս էր նախակրթարան ուղեկցել:
Նրան ճանաչողները կփաստեն, թե որքան ոգևորությամբ և երջանկությամբ էր լցվել` աղջիկներին նախակրթարան ճանապարհելիս: