Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան արգելվել է

Ռուսական ՌՏ հեռուստաալիքի ղեկավար, մեդիա մենեջեր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն ալգելելու մասին լուրին՝ հայտնելով, որ իր մուտքը ՀՀ ևս արգելվել է։

«ՀՀ ներկայիս ղեկավարն արգելել է երկար տարիներ Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան։ Ի դեպ, իմը նույնպես», – գրել է Մարգարիտա Սիմոնյանը։

Նշենք , որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.