ՊՆ քիչ առաջ տեղեկություն է հայտնել Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Ժամը 21:30-ի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ նախարարությունը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.