ՌԴ Բելգորոդի մարզում զինապահեստ է պայթել

ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հաստատել է, որ շրջաններից մեկում զինամթերքի պահեստ է պայթել։ Նրա խոսքով՝ պայթյունները սկսվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից հետո։

Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էին հրդեհի ու պայթյունների տեսանյութեր, մինչդեռ հաղորդվում էր, որ Օկտյաբրսկի գյուղում հրդեհվել է շաքարի գործարանի շենքը, գրում է BBC-ն։

«Բելգորոդի շրջանի գյուղում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության արդյունքում պայթել է զինամթերքի պահեստ»,- գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ «Նախնական տվյալներով՝ զոհեր կամ վիրավորներ չկան, մենք հիմա բնակիչներին տեղափոխում ենք անվտանգ տեղեր»։

Ուկրաինան երբեք չի հաստատել, որ հարվածներ է հասցնում Ռուսաստանի թիրախներին։ Այնուամենայնիվ, ռուսական տարբեր օբյեկտներում պայթյունների և հրդեհների մասին բազմաթիվ հաղորդումներից հետո Կիևի պաշտոնյաները խորհուրդ են տվել «չծխել չարտոնված վայրերում» և «չխախտել հրդեհային անվտանգության կանոնները»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.