Ուկրաինայի ՊՆ ՀԳՎ-ի պատասխանը՝ Ղրիմի կամրջի պայթյունի վերաբերյալ ՌԴ ԱԴԾ-ին. Կիեւ

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության (ՀԳՎ) ներկայացուցիչը անհեթեթություն է անվանել ՌԴ ԱԴԾ հայտարարությունները՝ կապված շաբաթավերջին Կերչի կամրջի պայթյունի հետաքննության հետ:

Ռուսաստանի նախագահ Պուտինը կամուրջը պայթեցնելու մեջ մեղադրել է ուկրաինական հետախուզական ծառայություններին։ Չորեքշաբթի առավոտյան ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի պայթյունը կազմակերպել է ՀԳՎ-ի ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ դրա իրականացմանը մասնակցել է 12 մարդ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Նրանցից ութը, ըստ ԱԴԾ-ի, ձերբակալվել են։

«ՌԴ ԱԴԾ-ի և Քննչական կոմիտեի ողջ գործունեությունը անհեթեթություն է։ Դրանք ֆեյք կառույցներ են, որոնք սպասարկում են պուտինյան ռեժիմին, ուստի մենք հաստատ չենք մեկնաբանի նրանց հերթական հայտարարությունները։ Զարմանալի է, որ Ղրիմի կամրջի տարածքում դեռևս ոչ մի այցեքարտ չի գտնվել», ՌԴ ԱԴԾ հաղորդագրության կապակցությամբ ասել է  Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության մամուլի քարտուղար Անդրեյ Յուսովը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.