ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Հոտկեմբերի 5-ի դրությամբ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից 61-ն ավարտել է բուժումն ու դուրս գրվել հոսպիտալներից, 40-ը՝ բուժումն ավարտել է և գտնվում է վերականգնողական արձակուրդում:

Այս պահի դրությամբ հոսպիտալներում այլևս չկա վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվի ծայրահեղ ծանր:

Շնորհակալություն բժիշկներին հսկայածավալ արդյունավետ աշխատանքի համար: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար՝ Ա. Թորոսյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.