Որքան նույնականացված զոհ ունի հայկական կողմը Հայաստանի տարածք ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց

Հայաստանի տարածք ադրբեջանական վերջին հարձակումից երկու շաբաթ անց Քննչական կոմիտեի տվյալներով, հայկական կողմը նույնականացված 201 զոհ ունի՝ 197 զինծառայող, 4 քաղաքացիական անձ։ Այս մասին Civic.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Ադրբեջանի զինուժի լայնածավալ հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ ևս 6 մարմին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.