«Երեկ երեկոյան թշնամին հարվածներ է հասցրել...». Նիկոլ Փաշինյան

Երեկ երեկոյան ադրբեջանական զինված ուժերը հարվածներ են հասցրել ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական ստորաբաժանման ուղղությամբ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի սկզբում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավարևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել։ Եվ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել։ Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է, ընդ որում պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում։

Եվ ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում։ Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից»,- ասաց Փաշինյանը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.