Այսօր՝ հայտնաբերվել է կասկածելի պարկ, որում եղել է մի ամբողջ զինանոց

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ ժողովրդին հայտնի Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ, կասկածելի պարկ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Տեղում ինժեներական ջոկատի ծառայողները, բացելով պարկը, այնտեղ հայտնաբերել են ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 հատ էլ․դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։ Սակրավորները այդ ամենը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժի ծառայողներին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.