Lragir.am-ը գրում է. ՌԴ կառավարական ներքին աղբյուրներից «արտահոսքերի» համաձայն, հայտարարված «մասնակի» մոբիլիզացիան շարունակական է լինելու, 3 փուլով, հավաքագրելու համար մոտ 1 միլիոն մարդու։ Սա սկզբնական շրջանում։ Քննարկվում է նաեւ ռազմական դրություն մտցնելու հարցը, հատկապես այն պարագայում, եթե երկրում ծավալվեն բողոքի ակցիաները։ Քննարկվում է նաեւ ՌԴ սահմանները փակելու հարցը, թեեւ սահմանափակումներ արդեն մտցվում են սահմանային անցակետերում եւ օդանավակայաններում։
Ուկրաինայում պատերազմը եւ հայտարարված մոբիլիզացիան Կրեմլը օգտագործում է ներքին խնդիրները լուծելու եւ իշխանության այսպես կոչված տրանզիտն իրականացնելու համար։ Էլիտաների միասնությունը պահպանելու համար մոբիլիզացիայի հայտարարումից առաջ նրանց հարազատներին ու մերձավորներին հնարավորություն է տրվել լքել Ռուսաստանը։