Ռուսաստանի տարբեր բնակավայրերում շարունակվում են զինկոմիսարիատների վրա հարձակումները։ Վերջին դեպքը տեղի է ունեցել Իրկուտսկի Ուստ-Իլիմսկ քաղաքում, որտեղ տղամարդը կրակ է բացել զինկոմիսարիատում։ Այս մասին հայտնում է «Տայգա» լրատվականը՝ հղում անելով ականատեսնեին»։ Իրկուտսկի շրջանի ՆԳՆ-ում հաստատել են կրակելու փաստը։
Հարձակման հետևանքով զինվորական կոմիսար Ալեքսանդր Ելիսեևը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Կրակողին անմիջապես բերման են ենթարկել։
Ավելի վաղ Բայկալ 24-ը հայտնել էր, որ զինվորական կոմիսարը մահացել է վերակենդանացման բաժանմունքում։