Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Զաքիր Հասանովն ու Հուլուսի Աքարը քննարկել են Բաքվի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ չհրահրված ռազմական ագրեսիան:
Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հեռանկարների շուրջ։
Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր նաև ԱԹՍ-ներ:
Ավելի ուշ Ադրբեջանը հրետանային միջոցներ էր կիրառել նաև այլ ուղղություններով:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-ին հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։
Հայսկական կողմը, ըստ պաշտոնական տվյալների, ունի ավելի քան 200 զոհ և անհետ կորած: