Lragir.am-ը գրում է. Ֆրանսիական RFI-ի փոխանցմամբ՝ Մոնղոլիայի նախկին նախագահ Ցախիագին Էլբեգդորջը հանդես է եկել Ռուսաստանում բնակվող մոնղոլական էթնոսների օգտին. «Ես ուզում եմ դիմել բոլորին, ովքեր փախչում են Ռուսաստանից։ Աշխարհը ձեզ կընդունի գրկաբաց ու բաց սրտով»,- ասել է Մոնղոլիայի նախկին նախագահը։ Նա ընդգծել է, որ մարդիկ Ռուսաստանից փախչում են դաժանությունից, բռնապետությունից և մահից։
Ցախիագին Էլբեգդորժը նշել է, որ հենց Ռուսաստանում Ուկրաինայի դեմ պատերազմի սկզբից ամենաշատը տուժել են էթնիկ փոքրամասնությունները՝ բուրյաթները, կալմիկները, տուվացիները, որոնք օգտագործվել են որպես «թնդանոթի միս»։ «Մենք՝ մոնղոլներս, նույնպես գրկաբաց կընդունենք ձեզ»,- ասել է նախկին նախագահը։ Նա Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմը, «դադարեցնել խելագար սպանություններն ու ավերածությունները։ Նշենք, որ ՌԴ եւ Մոնղոլիայի սահմանին ռուսական կողմից հսկայական հերթեր են գոյացել։
Էթնիկ գործոնը Ռուսաստանում «հատուկ գործողության և մոբիլիզացիայի» ընթացքում դառնում է գլխավորը՝ վերածվելով պոտենցիալ անջատողական էթնիկ խմբերի էթնիկ զտումների և ցեղասպանության լեգալ մեթոդի։
Մոնղոլիան արդեն հավակնում է Բուրյաթիային, Կալմիկիային, Տուվային (ողջույն Շոյգուին): Մնացածները նույնպես սպասում են այն պահին, երբ Կրեմլում ռեժիմը բավական կթուլանա, որպեսզի սկսի Ռուսաստանի կազմաքանդումը։ Կադիրովը խոստացել է, որ Չեչնիայի բնակիչները ոչ մի ծանուցագիր չեն ստանա։ «Ես կոչ եմ անում Չեչնիայի բնակչությանը, մասնավորապես, մեր սիրելի և հարգված մայրերին հանգստություն պահպանել»,- ընդգծեց նա։
Ռուսաստանում մոբիլիզացիան ազդել է բոլորի վրա։ Տեղեկություններ կան, որ Սանկտ Պետերբուրգում զորակոչում են «10 դաղստանցի, 10 հայ, 1 ռուս» համամասնությամբ։ Պատկերը նույնն է այլ շրջաններում եւս։
Կարդացեք նաեւ ՌԴ զորակոչի մտահոգիչ «հայկական դեմքը»