Հենց ռուսական իշխանությունները հայտարարեցին մասնակի մոբիլիզացիա՝ Ուկրաինայի հետ պատերազմում մարտական կազմը համալրելու համար, Ռուսաստանի ցամաքային սահմաններին սկսեցին մեքենաների հսկայական հերթեր գոյանալ։
Սոցցանցերը գրում են խցանումների և տասնյակ հազարավոր մեքենաների կուտակման մասին Վրաստանի, Ղազախստանի և Մոնղոլիայի հետ սահմաններին։ Իշխանությունները՝ ի դեմս ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, այս տեղեկությունը «խիստ չափազանցություն» և «կեղծ» են համարում, գրում է BBC-ն։