Թշնամին հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կուտականի գյուղապետ Մակիչ Թովմասյանը։ «Ընդհանուր առմամբ եղել է երկու օչերեդ, մեկը տևել է 2, մյուսը` 3 րոպե։ Այժմ գյուղում հանգիստ է, կրակոցներ չկան»,–ասաց Թովմասյանը: