Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի մոբիլիզացիայի մասին ուղերձից հետո Մոսկվայում բողոքի ակցիաներ են սկսվել։ Մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի, դուրս են եկել փողոց։
Ցուցարարները տարբեր վանկարկումներ են հնչեցնում։ Սոցցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ ուժայինները բերման են ենթարկում հանրահավաքի մասնակիցներին:
Հիշեցնենք՝ այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել զինված ուժերում մասնակի մոբիլիզացիայի մասին:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով էլ՝ զորահավաքի ընթացքում կզորակոչվի 300 հազար պահեստազորային, որոնք, նախքան NVO գոտի ուղարկելը, կվերապատրաստվեն։
Կոչը չի վերաբերի ուսանողներին և ժամկետային զինծառայողներին, զորահավաքի ենթակա են միայն զինվորական ծառայությունն ավարտած և զինվորական մասնագիտություն ունեցող քաղաքացիները։