Ռուսաստանում հայերը պետք է մտածեն, թե ինչի համար են պատրաստվում մեռնել

Lragir.am-ը գրում է. Պուտինը հայտարարեց մասնակի զորահավաք, իսկ նրա պաշտպանության նախարար Շոյգուն հստակեցրեց, որ 300.000 մարդ է զորակոչվելու։ Պուտինը նաև ասել է, որ պատրաստ է օգտագործել «բոլոր միջոցները»՝ պաշտպանելու «ազատագրված տարածքները», այսինքն՝ միջուկային զենք։

Ռուսաստանի բնակչությունը միատար չէ, և 300 հազար մարդ, ինչպես նրանք, ովքեր այժմ կռվում են Ուկրաինայում, տարբեր ազգերի ներկայացուցիչներ են և ոչ միայն ռուսներ։ Մոբիլիզացիան կներառի նաև ռուսաստանաբնակ հայերին, որոնցից շատերը սերունդներ շարունակ ապրել են այնտեղ, իսկ ոմանք ընտրել են ռուսական, այլ ոչ թե հայկական բանակում ծառայելը և ՌԴ քաղաքացիություն են ստացել: Հայերը, ինչպես մյուս ազգերը, պետք է մտածեն, թե ինչու են իրենց տանում Ուկրաինա զոհելու։

Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա՝ Հայաստանում «ատամները» փորձարկելով։ Հայաստանում ագրեսորների «հաջողությունը», 44 օրում Արցախի մեծ մասի օկուպացիան, հարկադիր «խաղաղությունը», ռուսական զորքերի մուտքը և Հայաստանի քաղաքական ու անվտանգության համակարգի լիակատար վերահսկողությունը ոգեշնչեցին Պուտինին գործի անցնել Ուկրաինայում։ Պուտինը 7 ամիս մոբիլիզացիա չի հայտարարել՝ ի թիվս այլ բաների վախենալով ազգային փոքրամասնությունների արձագանքից։ Ազգային փոքրամասնությունների զինված ներկայացուցիչները ցանկացած պահի կարող են իրենց զենքերը ուղղել մետրոպոլիայի դեմ։ Այդ պատճառով Պետդուման որոշեց խստացնել դասալքության, կռվելուց հրաժարվելու և այլնի պատիժը։ Ուկրաինայի պատերազմի ելքը կորոշի հետխորհրդային երկրների և Ռուսաստանի կազմում գտնվող  հանրապետությունների ճակատագիրը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.