Մեր աշխատակիցը վազելnվ եկավ, թե ասում են Մելսիդան արյnւնլվիկ դիվանին նստած է․ Գյումրիում կին է սպանվել

Վաղ առավոտից Գյումրու «Հենզել և Գրետել» մանկապարտեզում ցնցվել են հավաքարարի սպանության լուրից։

Մելսիդան միշտ շատ վաղ է ներկայացել աշխատանքի, այսօր, սակայն ուշացել է, ինչից մանկապարտեզի տնօրենն անհանգստացել ու սկսել է որոնել աշխատակցին։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանկապարտեզի տնօրեն Կարինե Մելիքյանը պատմեց, որ անընդհատ զանգել ու մնացել անարձագանք։ Շուրջ 2 ժամ տևած որոնումներն արդյունք չեն տվել, ստիպված զանգել է Մելսիդայի զարմիկին, ու խնդրել, որ գնա ու հասկանա, թե որտեղ է կինն ու ինչու չի պատասխանում հեռախոսազանգերին։

«Ասեցի գոնե հարևաններից հեռախոսահամար ունենայինք, զանգեինք, գուցե վատ է զգացել, ուշագնաց է եղել, կամ նման մի բան։ Հետո զանգեցի իր հորեղբոր տղային, Անդրանիկին, ասեցի, որ չեմ գտնում Մելսիդային,ասեց, հիմա կգնամ։ Մինչև ինքը կհասներ տեղ, արդեն մանկապարտեզում գույժը տարածվել էր, երևի ծնողներից էին ասել, մեր աշխատակիցը վազելով եկավ, թե Մելսիդան արյունլվիկ դիվանին նստած է»,-պատմեց տնօրենը։

Ըստ ոստիկանության, կնոջ դին հայտնաբերվել է պարանոցի շրջանում սուր-կտրող ծակող առարկայից ստացած հարվածի հետքերով։

Տիկին Մելսիդան մանկապարտեզում աշաանքի է անցել 2008 թվականից, միշտ եղել է պարտաճանաչ ու կենսուրախ։ Տնօրենն ասում է ոչ մեկի հետ երբեք խնդիր չի ունեցել, հարևանների հետ ևս նորմալ հարաբերություններ ուներ։

Մելսիդան Շիրակացի փողոցի իր բնակարանում ապրել է մենակ, ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել, երեխաներ չուներ։

Թե ինչու պետք է նրան որևէ մեկը սպաներ, չեն պատկերացնում ոչ մանկապարտեզի աշխատակիցները, ոչ տարածքի բնակիչները։ Մելսիդան ոչ լայն ընկերական շրջապատ ուներ, ոչ հատուկ աչքի ընկնող կենսակերպ։

Մանկապարտեզի տնօրևենը զրույցի ընթացքում պատմեց, որ կինն ԱՄՆ-ում բնակվող մի քույր ունի, եթե ֆինանսական հարցեր էր առաջանում, մեկ-մեկ դիմոմ էր քրոջ օգնությանը։ «Բայց որ ասեմ շռայլում էր, կամ ճոխ հագնում, ապրում էր, այդպես չէ»,-ասաց Մելիքյանը։

Շիրակի մարզային քննչական վարչությունում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկվում են օպերատիվ հետախուզական միջոցներ հանցագործության բացահայտման ուղղությամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.