Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 95 զինծառայողի դի, որոնք զոհվել էին Հայաստանի դեմ այդ երկրի հարձակման հետևանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
Թորոսյանը նշեց, որ վերադարձված մարմինները ներառված են անվտանգության խորհրդի հայտարարած 207 զոհված և անհետ կորածների թվի մեջ:
Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը Հայաստանին փոխանցել էր 32 զինծառայողի դի: