Ինչպես է անցել այս գիշերը սահմանին. ՊՆ

Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Իսկ մինչ այդ ՊՆ-հայտնել էր, երեկ՝ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր հայկական որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ բացարձակ կեղծիք են։ Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.