Արտակարգ Դեպք Երևանում.գնչուն բռնություն գործադրելով եւ դանակի սպառնալիքով բացահայտ հափշտակել է կնոջ ոսկյա շղթան.

Ապրիլի 4-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում, 1948 թ. ծնված Գոհար Մ.-ն հաղորդում է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, իր տանը, Գենա ներկայացած անձը բացահայտ հափշտակել է իր ոսկյա շղթան՝ խաչով եւ կախազարդով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գենան օտարերկրյա քաղաքացի, գնչու՝ 24-ամյա Նիկոլայ Ֆ.-ն է:

Ապրիլի 5-ին, ժամը 10.30-ին, Բագրատաշենի անցակետից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նիկոլայ Ֆ.-ին, որը խոստովանական բացատրություն է տվել, որ ապրիլի 2-ին, ժամը 14.00-ին, Երեւանի Իսակովի պողոտայի 4/2 շենքի թիվ 47 բնակարանում բռնություն գործադրելով եւ դանակի սպառնալիքով Գոհար Մ.-ից հափշտակել է ոսկյա շղթա` խաչով եւ կախազարդով:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Գողոնը մասամբ հայտնաբերված է:

Նիկոլայ Ֆ.-ն ձերբակալվել է. կատարվում է քննություն:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ news.am