Ինչպես ավելի վաղ գրել էինք, երեկ տեսանյութ տարածվեց, որտեղ հայ զինվորը, ընկնելով շրջափակման մեջ, իրեն պայթեցնում է, բայց չի հանձնվում թշնամուն:
Համացանցում օգտատերերը փորձում են պարզել, թե երբ է նկարվել տեսանյութը և ով է հերոս զինծառայողը: Մեզ հաջողվեց պարզել, որ տեսանյութը նկարված է եղել 2020 թվականին, ենթադրաբար Կովսականի շրջանում: Ծրագրավորողները աշխատել են նկարի վրա, նկարը մոտեցրել են, որպեսզի նկարի հերոսը ավելի ճանաչելի լինի։
«Հրապարակի» խմբագրությունը դիմում է իր ընթերցողներին, եթե դուք ճանաչում եք տեսանյութի հերոս տղային, կապ հաստատեք մեզ հետ: Եկեք ազգովին հետմահու հարգանքի տուրքը տանք իսկական հերոսին: