Ազատագրված Վիսոկոպոլիե բնակավայրի վրա բարձրացվում է ուկրաինական դրոշը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ակնարկել է, որ ուկրաինական ԶՈԻ-ն հակահարձակում է սկսել տարբեր ուղղություններով։ Այս մասին նախագահը հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Լրագրողը հարցրել է, թե ինչու են ուկրաինացի զինվորականները որոշել հիմա հակահարձակում սկսել Խերսոնի շրջանում։
«Չեմ ասի, որ սա ընդամենը հակահարձակում է Խերսոնի շրջանում։ Կա ուղղություն, կամ ուղղություններ, և մենք պետք է առաջ շարժվենք», ասել է նախագահը։
Միաժամանակ նա հրաժարվել է հստակեցնել, թե Ուկրաինայի Զինված ուժերը որ շրջաններում են հակահարձակողական գործողություններ իրականացնում։ Նախագահի խոսքով՝ ինքն առայժմ «չի կարող քննարկել որեւէ ռազմական գործողության մանրամասներ», որպեսզի «թշնամին մեզանից մի քանի անակնկալներ ստանա»։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.lragir.am