Թշնամու՝ կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող

Սեպտեմբերի 5-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արեւելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում, նախնական տվյալներով` հակառակորդի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը (ծնված 2002թ.), տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Փաստի առթիվ կայազորային քննչական բաժնում նախապատրատվում են նյութեր:

Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արման Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.