Ուկրաինական բանակը նոր տիպի պատերազմ է վարում․ հակահարձակում է սկսել մի քանի ուղղությամբ

Ուկրաինացի զինվորականները կհարձակվեն ողջ ճակատային գծով և կոչնչացնեն ռուս զավթիչների ամբողջ պահեստային ենթակառուցվածքը ոչ միայն հարավում, այլև ռազմաճակատի մյուս հատվածներում սկսվում է «շոգը»։ Այս մասին TSN-ի եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։

«Ուկրաինական ընկալմամբ հակահարձակումը մի փոքր այլ տեսակի պատերազմ է, որը մենք վարում ենք, դա ժամանակակից տիպի պատերազմ է: Ռուսաստանը վարում է դասական խորհրդային տիպի պատերազմ, երբ նրանք հավաքում են որոշակի քանակությամբ կենդանի ուժ, մի քանի հազար, և գնում մեկ ուղղությամբ՝ կես կիլոմետր տարածք վերցնելու համար, իսկ քանի մարդ կմահանա, նրանց համար տարբերություն չկա»,- պարզաբանել է Պոդոլյակը։

Նա ընդգծել է, որ ուկրաինական կողմից նման տեսակի պատերազմ վարելը անհեթեթություն է, և բացատրել է, թե ինչպիսին կլինի հակահարձակումը։

«Մենք ակտիվորեն օգտագործում ենք HIMARS-ը և բոլոր MLRS համակարգերը, որպեսզի ոչնչացնենք իկուպանտների թիկունքի ապահովում: Կուտակված կառավարվող հրթիռների, հրթիռային արկերի թիվն ավելանում է, քանի որ մեր գործընկերները մեզ ինտենսիվ օգնում են: Մենք ինտենսիվ ոչնչացնում ենք ամբողջ պահեստային ենթակառուցվածքը՝ առաջին, երկրորդ, երրորդ մակարդակների պահեստներ, վառելիքի բազաներ, օպերատիվ-մարտավարական շտաբներ։ Այդպիսով մենք արյունաքամում ենք Ռուսաստանի Դաշնության զորքերին և աստիճանաբար հետ ենք մղում նրանց։ Ահա թե ինչպիսին է լինելու հակահարձակումը»,- ասել է նախագահի աշխատակազմի նախագահի խորհրդականը։

Նա ընդգծել է, որ ուկրաինական զորքերը առաջ են գնալու ամբողջ ճակատային գծով, և ոչ միայն հարավում։

«Ցանկանում եմ նշել, որ ոչ միայն հարավում, այսօր դա տեղի է ունենում եւ Մելիտոպոլի ուղղությամբ, և Խարկովի ուղղությամբ: Եվ հատկապես ակտիվ պաշտպանություն կա Դոնեցկ-Լուգանսկ ուղղությամբ, ինչու ենք մենք կիրառում այս մարտավարությունը. որովհետև նրանք պետք է ռեզերվները տեղափոխեն ամբողջ ճակատային գծով՝ 1300 կմ-ով: Թող մտածեն, թե որտեղ է հարձակվելու Ուկրաինան, մենք առաջ ենք գնալու ամբողջ ճակատով, մենք հարձակվելու ենք առաջնագծի ողջ երկայնքով»,- ընդգծել է Պոդոլյակը։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.